Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին:
Սեպտեմբերի 6-ին հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ մրցելու են Պորտուգալիայի դեմ, իսկ 3 օր անց՝ Իռլանդիայի։
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ ազգային ընտրանու առաջին մարզումը լինելու է այսօր ժամը 18:30-ին։
Նաիր Տիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանը հավաքականին կմիանան սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Սելարայանը՝ սեպտեմբերի 3-ին, հայտնում է ՀՖՖ-ն: Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա թիմին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: