Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Զագրեբում ընթացող Աշխարհի առաջնությանը մասնակցելու է ամբողջական կազմով:
Մրցաշարում նախ պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները, իսկ հունահռոմեականները ելույթները կսկսեն սեպտեմբերի 18-ից: Հայ մարզիկները մրցավայր են մեկնելու վաղը:
Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես են գալու Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Mediamax Sport-ը ներկա է եղել թիմի մարզմանն ու ներկայացնում է ֆոտոշարքը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: