Սեպտեմբեր 15, 2025
137 դիտում

Այսօր Վազգեն Թեւանյանը կմեկնարկի Աշխարհի առաջնությունում


Լուսանկարը` UWW


Զագրեբում այսօր շարունակվելու է ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի կազմում գորգ է դուրս գալու Վազգեն Թեւանյանը: Նա մինչեւ 65 կգ քաշային կարգի որակավորման փուլում մրցելու է Աբդուլմաժիդ Կուդիեւի (Տաջիկստան) հետ:  

Երեկոյան Արսեն Հարությունյանը (57 կգ) 4-րդ անգամ պայքարելու է Աշխարհի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը որոշվելու է սփոփիչ գոտեմարտից հետո: 

Երեկ կարող էր բրոնզե մեդալակիր դառնալ Արման Անդրեասյանը (70 կգ), բայց նա որոշիչ պայքարում զիջել է Էրնազար Ախմաթալիեւին (Ղրղզստան):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին