Սեպտեմբեր 17, 2025
93 դիտում

«Ինտեր»-ն այսօր «Այաքս»-ի դեմ խաղով մեկնարկում է ՉԼ-ում


Լուսանկարը` Inter


«Ինտեր»-ն այսօր Ամստերդամում անցկացնելու է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով «Այաքս»-ին։

Միլանյան թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն, որը ժամանակին հանդես է եկել «Այաքս»-ում, խոստովանել է, որ մեծ սիրով է հիշում այնտեղ անցկացրած տարիները։

«Այդ տարիներն ինձ օգնել են աճել որպես ֆուտբոլիս եւ որպես մարդ։ Այսօրվա «Այաքս»-ն ուժեղ թիմ ունի, բայց մենք դրական ենք տրամադրված ու ձգտելու ենք ցուցադրել մեր խաղը։ Մեկնարկային խաղն է լիգայում, որն անչափ կարեւոր է։ Տղաներն իրար լավ են հասկանում, մենք կայացման փուլում ենք ու քայլ առ քայլ ավելի լավն ենք դառնում»,-ասել է Կիվուն։

«Այաքս»-«Ինտեր» խաղը մեկնարկելու է ժամը 23։00-ին։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին