Սեպտեմբեր 17, 2025
209 դիտում

Մագոմեդով. Արման Ծառուկյանը կարող է ներկայացնել Հայաստանն ազատ ոճի ըմբշամարտում


Լուսանկարը` UFC


Խառը մենամարտերում հանդես եկող Արման Ծառուկյանը մարզվել է Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի հետ:

Նրա մարզումների մասին խոսել է Դաղստանի ազատ ոճի հավաքականի մարզիչ Մահմուդ Մագոմեդովը:

«Անկեղծ ասած՝ զարմացած եմ Ծառուկյանի հմտություններով, նա այնպիսի դիրքերից էր կարողանում դուրս գալ։ Միայն թե փոքրիկ տակտիկական սխալներ էր թույլ տալիս, չգիտեր ինչպես ոտքը ձգել կամ գլուխը հանել: Բայց ֆունկցիոնալ պատրաստվածության առումով դիմացավ եւ լավ ըմբշամարտ ցուցադրեց: Եթե նա շարունակի մարզվել, ազատ ոճի Եվրոպայի առաջնությունում կկարողանա ներկայացնել Հայաստանը: Հաճելի է հետեւել նման կերպ աշխատող մարզիկներին»,- metaratings.ru-ին ասել է Մագոմեդովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին