UFC-ի թեթեւ քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը գոտեմարտ է անցկացնելու ըմբշամարտում։
Ծառուկյանը հունվարի 10-ին Ֆլորիդայում մասնակցելու է Real American Freestyle 5 մրցաշարին, որտեղ ըմբշամարտելու է PFL-ի նախկին մարզիկ Լենս Փալմերի դեմ։
Մինչ այդ նա դեկտեմբերի 30-ին մենամարտ է ունենալու Երեւանում, իսկ օրեր առաջ հաղթել էր Մոսկվայում կայացած դիմակայությունում:
Ավելի վաղ Ծառուկյանը մարզումներ էր անցկացրել Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի թիմի հետ։ Մարզիչները հայտնել էին, որ նա կարող է ելույթներ ունենալ նաեւ ըմբշամարտում ու հաջողություններ գրանցել մրցաշարերում։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: