Վահան Բիչախչյանի «Լեգիա»-ն շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի Լիգայում ու դուրս եկել որակավորման 3-րդ փուլ։
Երկրորդ փուլի պատասխան խաղում «Լեգիա»-ն չեխական «Բանիկ»-ի հետ պատասխան խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել։ Թիմերի առաջին խաղում 2:2 հաշիվն էր գրանցվել, ու սեփական հարկի տակ «Լեգիա»-ին միայն հաղթանակ էր անհրաժեշտ։
Որոշիչ գոլը եղել է ինքնագոլի արդյունքում, Կարել Պոյեզնին գրավել է սեփական դարպասը։
Բիչախչյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին ու փոխարինման մտել 76-րդ րոպեին:
Որակավորման 3-րդ փուլում «Լեգիա»-ն օգոստոսի 7-ին խաղալու է ԱԵԿ-ի դեմ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: