Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում առաջին խաղից առաջ Երեւանում կայացած ասուլիսին ներկա են եղել Վրաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը եւ Օթար Կիտեյշվիլին։
Առաջին անգամ Վրաստանի ընտրանու հայտացուցակում ներքին առաջնությունից խաղացող չկա, ինչին մարզիչն այսպես է պատասխանել։
«Վրաստանի առաջնությունից խաղացողներ ունեցել ենք նաեւ ԵՎՐՈ-ում, բայց եթե այս անգամ հայտացուցակում չկան, ուրեմն՝ բվավականաչափ լավը չեն, բայց դա ինձ համար խնդիր չէ։ Պարզապես լավագույն խաղացողներին եմ ընտրել, որտեղ էլ որ նրանք հանդես են գալիս»։
Հայաստանի հետ սպասվող հանդիպումը նա բարդ դերբի է համարում, բայց համոզված է, որ անգամ մրցակցի հարկի տակ ու նրա երկրպագուների բուռն աջակցության պարագայում, իր ֆուտբոլիստները պատրաստ են լինելու լավ խաղ ցույց տալ.
«Հայաստանի ընտրանին վերջերս է փոխել իր մարզիչն։ Հայկական ֆուտբոլի համար լավ նորություն է, որ Ջոն վան'տ Սխիպն է գլխավորում թիմը։ Հիմա Հայաստանի հավաքականն այնքան էլ լավ ժամանակներ չի ապրում, բայց ձեր երկրում ֆուտբոլին շարունակում են նույնքան կրքոտ մոտենալ։ Թեեւ հարեւաններ ենք, բայց վաղը խաղադաշտում թեժ պայքար է լինելու»,- ավելացրել է Սանյոլը։
Կիտեյշվիլին էլ հիշել է, որ 2020-ին Հայաստանի դեմ հանդիպմանը չի մասնակցել, բայց այն բավական բարդ է ստացվել իր թիմակիցների համար։
«Հայերը միշտ լավ են պատրաստվում հանդիպումներին ու ներդնում ողջ ուժերը։ Վաղը մեզ նորից բարդ հանդիպում է սպասվում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: