108 դիտում

Վարազդատ Հարոյան. Վաղը մեզ ֆուտբոլային տոն է սպասվում


Լուսանկարը` FC Urartu


Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը վաղն Երեւանի հանրապետական ստադիոնում Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Վրաստանի հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ լավ է ծանոթ մրցակցին ու խաղացողներին։

«Վրաստանը որակով ու տաղանդավոր թիմ է, ուժեղ խաղացողներ ունի, որոնք եվրոպական լիգաներում են հանդես գալիս։

 

Շնորհավորում եմ նախորդ տարվա մեծ ֆուտբոլային տոնի եւ ԵՎՐՈ-ի եզրափակիչ անցնելու համար։ Մեզ վաղը Հայաստանում տոն է սպասվում հարեւան երկրի հետ։ 

 

Ծանոթացել ենք մարզչի հետ, նրա համար դժվար է, քանի որ քիչ ժամանակ ունի իր տրամադրության տակ։ Լսել ենք նրա մտքերն ու ծանոթացել պահանջներին, որոնց մասին մանմարասնել չեմ կարող։ Բայց կնշեմ, որ դրանք ճիշտ օգտագործելու դեպքում՝ արդյունքի կհասնենք։

 

Նա որակյալ մասնագետ է, հույս ունեմ ՝ միասին մեծ հաջողությունների կհասնենք։ Թիմում մթնոլորտը շատ բարձր է, գիտենք ինչ հանդիպում է մեզ սպասվում ու մոտիվացիայի կարիք չունենք»։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին