Հոկտեմբեր 14, 2024
8013 դիտում

Մարտիրոսյան. Շատ չեմպիոններ ունենալու համար պետք է պայմաններ լինեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի 2019 թվականի մյուս 9 լավագույն մարզիկների հետ պարգեւատրվել է 5 մլն դրամով:


Ապա նա պատասխանել է լրագրողների հարցերին ու նշել, որ նման հանդիպումները խրախուսական ու պարտավորեցնող են:

«Պետք է լավ հանդես գանք ու մեր երկիրը լավագույնս ներկայացրենք տարբեր մրցաշարերում: Ուրախալի է, որ պետությունը կանգնած է սպորտի կողքին»,-նշել է Մարտիրոսյանը:

Նա անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ մինչեւ 2050 թվականը Հայաստանը պետք է  Օլիմպիական 25 չեմպիոն ունենա. «Լավ տվյալներ ունեցող շատ երիտասադներ ունենք, ովքեր կարող են մեդալներ նվաճել, բայց դրան հասնելու համար պայմաններ են պետք»:

Ծանրորդն ավելացրել է, որ այս տարվա իր գլխավոր նպատակները Եվրոպայի առաջնությունում հաղթելն ու 3-րդ ոսկե մեդալը նվաճելն է, ապա Օլիմպիական խաղերում լավագույնը դառնալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին