Լաս Վեգասում շարունակվում է արագ շախմատի Freestyle Chess Grand Slam-ը, որտեղ կայացել են քառորդ եզրափակչի դիմակայությունները։
Լեւոն Արոնյանն այս փուլում մրցել է Հիկարու Նակամուրայի հետ։ Արոնյանը տարել է երկու հաղթանակ, մեկ անգամ պարվել է, մեկ անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի։ 2,5։1,5 հաշվով ուժեղ լինելով մրցակցից՝ հայ շախմատիստը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Այս փուլում նա հանդիպելու է Արջուն Էրիգայսիի հետ։ Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Ֆաբիանո Կարուանան ու Հանս Նիմանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: