Լեւոն Արոնյանը Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam-ի թայ բրեյքում հաղթել է Մագնուս Կառլսենին:
Նա առավելության է հասել 2:0 հաշվով ու շարունակում է պայքարել 200 հազ. դոլար մրցանակային ֆոնդի համար: Մրցաշարում 1-ին տեղը գրաված շախմատիստը հենց այդքան գումար է ստանալու:
Հաղթանակի շնորհիվ Արոնյանը 4 միավորով ամրապնդվել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում, իսկ Կառլսենը՝ դուրս մնացել հետագա պայքարից:
Արոնյանից բացի A խմբից 1/4 եզրափակիչ են դուրս եկել նաեւ Պրագնանանդա Ռամեշբաբուն, Նոդիրեկ Աբդուսատորովն ու Ջավոհիր Սինդարովը: B խմբից լավագույն արդյունքները ցույց են տվել Հիկարու Նակամուրան, Հանս Նիմանը, Արջուն Էրիգայսին ու Ֆաբիանո Կարուանան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: