Դեկտեմբեր 04, 2024
3267 դիտում

10 լավագույնների պարգեւատրումն ու Արմեն Նազարյանի մեդալը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


2019 թվականի 10 լավագույն մարզիկներն այսօր Նախագահի նստավայրում դրամական պարգեւներ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Միջոցառմանը մասնակցել են անվանի մարզիկներ, Օլիմպիական ու Աշխահի չեմպիոններ, քաղաքական գործիչներ:

Հառավարության որոշմամբ 50 մլն դրամ էր հատկացվել լավագույններին պարգեւատրելու համար: 2019-ին իրենց նվաճումներով աչքի էին ընկել ու 5-ական միլիոն դրամներ ստացան Արթուր Ալեքսանյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արթուր Ավետիսյանը, Հովհաննես Բաչկովը, Սլավիկ Գալստյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արսեն Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը եւ Հակոբ Մկրտչյանը:
 
1996 թվականի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվեց 1-ին աստիճանի մեդալով:

«Շատ շնորհակալ եմ նման պարգեւի արժանանալու համար: Վերջապես հեղափոխությունը հասավ նաեւ սպորտին: Մեր մարզիկներին նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին