Հուլիս 18, 2025
131 դիտում

Մելիքյան․ Շատ էի ուզում ապացուցել, որ 1-ին պարտությունը պատահականություն էր


Լուսանկարը` FC Pyunik


Երեւանի «Փյունիկ»-ը «Տրե Ֆիորի»-ին 5։0 հաշվով հաղթելուց հետո նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։


Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոստովանել է, որ ցանկանում էր շատ գոլեր տեսնել, որպեսզի ապացուցեր արտագնա խաղում պարտված լինելու պատահականությունը։

«Պարտությունից հետո հինգ օր ես հանգիստ չեմ քնել։ Շատ էի ուզում ապացուցել, որ այն պատահականություն էր։ Հաղթանակից զարմացած չեմ ու չեմ գտնում, թե մեծ գործ ենք արել։ Հյուրընկալվելիս պարտվեցի ես, իսկ տանը հաղթեցին իմ տղաները, ապրեն իրենք։ Մեր կոլեկտիվն առողջ ու լավն է, վստահ ու պինդ։ Բայց մենք արդեն մոռացել ենք հաջողությունը եւ շարժվում ենք առաջ։ Կարող եմ ասել, որ եվրոպական պայքարը մեզ համար նոր է սկսվում»,-ասել է Մելիքյանը։

Հաջորդ խաղը նրա թիմն անցկացնելու է հուլիսի 24-ին սեփական հարկի տակ, իսկ մրցակիցը հունգարական «Դյոր»-ն է։  

«Պատկերացում ունենք մրցակցի մասին, շատ տեղեկություններ ենք հավաքել։ Բայց կենտրոնացած էինք այս դիմակայության վրա եւ արդեն առաջիկա մրցակցին ավելի մանրակրկիտ կուսումնասիրենք հիմա»,-ավելացրել է մասնագետը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին