Հուլիս 18, 2025
116 դիտում

«Փյունիկ»-ը մնում է խաղի մեջ, իսկ «Ուրարտու»-ն լքում է պայքարը


Լուսանկարը` FC Pyunik


Երեկ երեկոյան ավարտվեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլը։

«Փյունիկ»-ը, որը հյուրընկալվելիս պարտվել էր «Տրե Ֆիորի»-ից, Երեւանում ջախջախել է 5։0 հաշվով։ Դուբլ է ձեւակերպել Յուսուֆ Օտուբանջոն, որը նաեւ ռեկորդ է սահմանել «Փյունիկ»-ի կազմում։ Նա եվրագավաթներում արդեն խփել է 7 գնդակ։

Մյուս գոլերն Ալեմաոյի, Մարիուս Նուբիսիի հաշվին են, իսկ Մատեո Մանֆրոնին դարձել է ինքնագոլի հեղինակ։ «Փյունիկ»-ը դուրս է եկել որակավորման երկրորդ փուլ, որտեղ հանդիպելու է հունգարական «Դյոր»-ին։ 

«Ուրարտու»-ն 4 անպատասխան գնդակ է ընդունել «Նեման»-ից ու դուրս մնացել հետագա պայքարից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին