Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր լրագրողներին ասել է, որ Սիմոն Մարտիրոսյանը ստանալու է Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ:
Ռիոյում ոսկե մեդալակիր նրա քաշային կարգում դարձել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Նուրուդինովը: Դրանից 4 տարի առաջ Լոնդոնի խաղերում Նուրուդինովը գրավել էր 4-րդ տեղը: Միջազգային ֆեդերացիայի կողմից 2012-ին տված նրա անալիզների մեջ արգելված խթանիչներ են հայտնաբերվել: Այդ պատճառով նրանից կվերցրվի 2016-ին նվաճած ոսկե մեդալը:
«Ես արդեն գրավոր նամակ եմ ստացել միջազգային ֆեդերացիայից, որտեղ ասվում է, որ Սիմոն Մարտիրոսյանին կհանձնվի ոսկե մեդալը: Սպասվում է, որ Սիմոնն այն կստանա 2020-ի հունվարին»,-ասել է Ալավերդյանը:



















