Դեկտեմբեր 06, 2024
7808 դիտում

Հայ ծանրորդների մեդալներն Օլիմպիական վարկանշային մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 1-4-ը Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացել է Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշար: Այն նվիրված էր Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին:

Հայաստանը ներկայացրել են 4 ծանրորդներ ու բոլորն էլ մեդալակիրներ են դարձել:

Մինչեւ 59 կգ քաշային կանանց պայքարում արծաթե մեդալ է նվաճել Իզաբելա Յայլյանը երկամարտի 202 կգ արդյունքով: Նա պոկել է 92 կգ ու հրել՝ 110-ը:

Անդրանիկ Կարապետյանն (81 կգ) երկամարտի 343 կգ արդյունքով ելույթն ավարտել է 2-րդ տեղում:

Գերծանր քաշայինների պայքարում լավագույնն է եղել Աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը 411 կգ արդյունքով: Նրանից 1 կգ պակաս է բարձրացրել ու 2-րդ տեղը գրավել Աշխարհի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին