Մոտ մեկ շաբաթ բռնցքամարտիկները «Դինամո» մարզադահլիճում մասնակցում էին Հայաստանի առաջնությանն ու որոշել են լավագույններին։
Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է World Boxing-ի նոր քաշային կարգերով, կառույցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան միացել է վերջերս։
Չեմպիոնի կոչումը նվաճել են Ռուբեն Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Համլետ Հարությունյանը (80 կգ), Գոռ Ներսեսյանը (85 կգ), Նարեկ Մանասյանն (90 կգ) ու Դավիթ Չալոյանը (+90 կգ):
Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ), Տաթեւ Խաչատրյանը (57 կգ), Լիլիթ Միքայելյանը (70 կգ), Անի Մուրադյանը (+80 կգ) առաջինն են եղել կանանց պայքարում։




















