Փետրվար 15, 2026
174 դիտում

5 քաշային կարգերում որոշվել են Հայաստանի ծանրամարտի չեմպիոնները


Լուսանկարը` IWF


«Միկա» մարզահամալիրում ընթացող Հայաստանի ծանրամարտի առաջնությունում երեկ մրցումային 2-րդ օրն էր։

Պայքարի մեջ են մտել տղամարդիկ, եւ որոշվել են մի քանի քաշային կարգերի հաղթողները։

Չեմպիոնի կոչումը նվաճել են Գառնիկ Չոլակյան (60 կգ, երկամարտի արդյունքը՝ 272 կգ), Ժորա Գրիգորյանը (65 կգ, 254 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ, 330 կգ), Մարտին Պողոսյանը (79 կգ, 337 կգ) եւ Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ, 350 կգ), հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Այսօր հարթակ դուրս կգան մյուս քաշային կարգերի ծանրորդները։

Մեր ընտրանին