Ձմեռային Օլիմպիական խաղերի հատուկ ոլորավայրէջք ձեւում հանդես է եկել լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։
Նա 1:21.67 արդյունքով 81 մասնակիցների պայքարում 59-րդ տեղն է գրավել։ 12 մարզիկ չի կարողացել ավարտել ելույթը։ Փետրվարի 16-ին Հարությունյանը կմասնակցի հսկա ոլորավայրէջքին։
Օլիմպիական չեմպիոն է դարձել Լուկաս Պինեյրոն՝ նվաճելով պատմության մեջ Բրազիլիայի առաջին ոսկին ձմեռային խաղերում։
Դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանն արդեն ավարտել են ելույթները, իսկ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը գեղասահքի կարճ ծրագրին կմասնակցի այսօր։




















