Դեկտեմբեր 22, 2024
exclusive
6979 դիտում

Սամվել Գասպարյան. Տարին հաղթանակով ավարտվելը մոտիվացնում է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բուխարեստում ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդներն անգերազանցելի էին: Նրանք 11 մեդալ նվաճեցին ու թիմային պայքարում գրավեցին 1-ին տեղը:

Մ-23 տարեկանների 109 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց մեծահասակների Եվրոպայի արծաթե մեդալակիր Սամվել Գասպարյանը:


Mediamax Sport-ի հետ նա ամփոփել է Եվրոպայի առաջնությունն ու իր մեդալառատ տարին, ինչպես նաեւ խոսել այն նվաճումների մասին, որոնց այս տարի չի կարողացել հասնել:

Սեպտեմբերին կայացած Աշխարհի առաջնությունից հետո աշխատեցի չկորցնել լավագույն մարզավիճակս: Պատտայայից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո մեկնեցինք հավաքների ու այս ստուգատեսին պատրաստվեցինք: Շատ լուրջ կիլոգրամներ էր պետք բարձրացնել ու ամենակարեւորը՝ հաղթել:



109-ում հանդես եկա, քանի որ 102-ում ընդհանրապես պայքար չկար ու կհաղթեի ահռելի կիլոգրամների տարբերությամբ: Դրա համար էլ որոշեցի ուժերս չափել ավելի բարդ ու Օլիմպիական քաշային կարգում:

Մրցակիցս փորձառու իսպանացի Մարկոս Ռուիզն էր, բայց ես առաջին անգամ մասնակցելով այդ քաշային կարգում՝ կարողացա հաղթել նրան: Պայքար կար ԵԱ-ում, բայց վստահեցնում եմ՝ նա չէր կարողանա հաղթել ինձ, եթե պետք լիներ հրման 3-րդ մոտեցումն էլ կկատարեի ու 220 կգ կբարձրացնեի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարին հաղթանակով ավարտվեցի, ինչը մոտիվացնում է: Բայց ընդհանուր դժգոհ եմ, քանի որ ավելի բարձր հարկի մեդալներ կարող էի նվաճել:

2019-ին նպատակս Աշխարհի չեմպիոն դառնալն էր, բայց, ափսոս, այս անգամ չստացվեց: Վստահ եմ՝ հաջորդ Աշխարհի առաջնությունում իմ ուզածով կլինի:

Հայաստան վերադառնալուց հետո երեւի մի շաբաթ կհանգստանամ, հետո կանցնեմ մարզումների: Եթե մարզիչները որոշեն, որ պետք է Քաթարում տարեվերջին Աշխարհի գավաթին կմասնակցեմ, եթե ոչ՝ կպատրաստվեմ 2020-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին