165 դիտում

Համլետ Մանուկյանը 2025 թվականի տարվա լավագույն մարմնամարզիկն է


Լուսանկարը` International Gymnast Magazine


Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն մարմնամարզիկ:

Նա Մարմնամազրության միջազգային ֆեդերացիայի անցկացրած քվեարկության արդյունքում հավաքել է 1 030 759 ձայն: Մանուկյանը ստացել է քվեարկողների 51 %-ի ձայներն ու հաղթող դարձել:

Հայ մարմնամարզիկն առաջ է անցել ադրբեջանցի Թոֆիկ Ալիեւից (988 538 ձայն՝ 49%):

«Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցության եւ աջակցության համար: Ձեր ջանքերի, համախմբվածության ու անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն մարմնամարզիկ: Սա մեր բոլորի հաղթանակն է։ Շնորհակալ ենք: Միասին ուժեղ ենք»,- գրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Մեր ընտրանին