66 դիտում

«Նոա»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի Սուպերգավաթի համար կպայքարեն մարտի 12-ին


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկությունը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։

Կմրցեն Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոա»-ն եւ փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն։ Վիճակահանությամբ դաշտի տերը կլինի Սանդրո Պերկովիչի թիմը, հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի գործող սուպերգավաթակիրն «Արարատ-Արմենիա»-ն է։ 

Մեր ընտրանին