Այսօր կեսգիշերին կայանալու է Իտալիայի գավաթի «Ինտեր»-«Կոմո» կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունը։
Քառորդ փուլում միլանյան թիմն ուժեղ էր «Տորինո»-ից, ինչի շնորհիվ էլ դուրս է եկել կիսաեզրափակիչ։ «Ինտեր»-ը դիմակայության առաջին հանդիպումն անցկացնելու է սեփական հարկի տակ, իսկ պատասխանը կլինի ապրիլի 22-ին։
Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են «Ատալանտա»-ն ու «Լացիո»-ն, որոնք էլ կհանդիպեն վաղը։
Իտալիայի գավաթի եզրափակիչը նախատեսված է մայիսի 13-ին։
























