Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլում հյուրընկալել է Բուլղարիայի ընտրանուն ու զիջել:
Հայ բասկետբոլիստները «Միկա» մարզահամալիրում կայացած խաղում պարտվել են 80:100 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Դարիուս Մաքգին էր: Նա վաստակել է 35 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 7 արդյունավետ փոխանցում։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 2-ին Նորվեգիայի ընտրանու հետ:




























