75 դիտում

Հայաստանի կանանց Մ-19 տ․ թիմը 0։5 հաշվով զիջել է Լյուքսեմբուրգին


Լուսանկարը` FFA


Եվրոպայի կանանց մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման 2-րդ փուլում Հայաստանի ընտրանին կրել է 2-րդ պարտությունը։

B Լիգայի B4 խմբում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Լյուքսեմբուրգին ու պարտվել խոշոր՝ 5։0 հաշվով։ Առաջին խաղում Մարիամ Ստեփանյանի թիմը պարտվել էր Բելառուսին եւ այժմ առանց միավոր եզրափակում է աղյուսակը։

Հայ ֆուտբոլիստները վերջին դիմակայությունն անցկացնելու են առաջատար Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ։ Հանդիպումը նախատեսված է մարտի 5-ին։ 

Մեր ընտրանին