78 դիտում

Հայաստանը Պարալիմպիկ խաղերում կներկայացնի Գարիկ Մելքոնյանը


Լուսանկարը` https://www.fisu.net/


Մարտի 6-15-ը Միլանում ու Կորտինայում կայանալու են ձմեռային Պարալիմպիկ խաղերը։

Հայաստանը խաղերում ունենալու է միայն մեկ ներկայացուցիչ։ Դահուկորդ Գարիկ Մելքոնյանը հանդես է գալու երկու մրցատարածությունում։ Մարտի 11-ին նա ելույթ կունենա 10 կմ դասական ոճում, իսկ 15-ին՝ 20 կմ ազատ ոճում։

Մելքոնյանն անցած տարի Համաշխարհային Համալսարանական Ձմեռային Խաղերի պարա դահուկավազքի 10 կմ ազատ ոճում դարձել էր բրոնզե մեդալակիր։

Օրեր առաջ ավարտված ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանից հանդես էր եկել հինգ ներկայացուցիչ։

Մեր ընտրանին