Դեկտեմբեր 22, 2024
4802 դիտում

Հայերի Եվրոպայի առաջնությունը. Սամվել Գասպարյանն էլ ոսկե մեդալակիր է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունու այսօր մրցումային վերջին օրն է:

Հայաստանը 2 ծանրորդ ունի: Նախ մինչեւ 23 տարեկանների պայքարում հանդես է եկել Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը: 

 

ԵԱ-ում նա իր 102 քաշային կարգի փոխարեն 109-ում է ուժերը չափել: Պոկումում Գասպարյանը 3 մոտեցումն էլ բարձրացրել է ու 176 կգ-ով փոքր արծաթե մեդալ նվաճել: 

 

Վարժության առաջատարը նրանից 1 կգ ավել գրանցած իսպանացի Մարկոս Ռուիզն է: Երկամարտում մեդալների համար պայքարն ընթացել է  հրումում:

 

Ռուիզը 205 կգ-ը 2-րդ փորձից է բարձրացրել, Գասպարյանը մոտեցել է 207-ին ու գրանցել քաշը: Իսպանացու 212-ին հայ ծանրորդը պատասխանել է 214-ով ու 3-րդ մոտեցումից հրաժարվել: Նա չեմպիոնի կոչումը նվաճել է 390 կգ-ով: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավելի ուշ գերծանր քաշային կարգում ելույթ է ունենալու Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:

 

Հայաստանի հավաքականի կազմում արդեն Մ-20 տ. պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Լիանա Գյուրջյանը, Կարեն Ավագյանը, Արփինե Դալալյանն ու Վարազդատ Լալայանը: Արա Աղանյանն ու Ռաֆիկ Հարությունյանն էլ արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել:

 

Հակոբ Մկրտչյանը Մ-23 տ. առաջնության հաղթողն է, Տաթեւ Հակոբյանն ու Դավիթ Հովհաննիսյանն էլ 2-րդ ու 3-րդ մրցանակակիրները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին