Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականները Բուխարեստում ավարտված Եվրոպայի առաջնության թիմային պայքարում առաջին տեղն են գրավել 11 մեդալով:
Մ-20 ու 23 տարեկանների ԵԱ-ում հայ ծանրորդները նվաճել են 7 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալներ:
Մ-20 տ. առաջնությունում ոսկե մեդալակիրներ են դարձել Լիանա Գյուրջյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Արփինե Դալալյանն (+87 կգ) ու Վարազդատ Լալայանը (+109 կգ): Արա Աղանյանն (89 կգ) ու Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) էլ արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել:
Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սամվել Գասպարյանն (109 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) Մ-23 տ. առաջնության հաղթողներն են: Տաթեւ Հակոբյանն (87 կգ) ու Դավիթ Հովհաննիսյանն (89 կգ) էլ 2-րդ ու 3-րդ մրցանակակիրները:



















