exclusive
16511 դիտում

Հայ պատանի ծանրորդները կարող են մասնակցել 2018-ի մրցաշարերին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը կկարողանա մասնակցել հուլիսի 20-ից Միլանում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել կասեցնել 9 երկրի, այդ թվում եւ Հայաստանի, որակազրկումը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը կատարել է բոլոր պահանջները, հայ ծանրորդները միշտ գտնվել են հակադոպինգային կազմակերպության ուշադրության կենտրոնում, մուծվել է տուգանքը:

«Ես գիտեի, որ այս տարվանից արդեն կարող ենք մասնակցել մրցաշարերի, սակայն սպասում էի պաշտոնական հրավերի: Որոշումն առայժմ գործում է միայն պատանիների համար, ովքեր հավաքներ են անցկացնում ու պատրաստվում Եվրոպայի առաջնությանը»,-Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Նա նշել է, որ մեծահասակների մասին նմանատիպ որոշում կկայացվի օգոստոսին: Մինչ այդ տղամարդկանց ու կանանց հավաքականները կշարունակեն մարզումներն ու կպատրաստվեն աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Միջազգային ֆեդերացիան 9 երկրի որակազրկել էր, քանի որ վերջիններս ներկայացնող ծանրորդների մոտ հայտնաբերվել էին արգելված նյութեր: Հայաստանի հավաքականից դոպինգ թեստի դրական պատասխան էին տվել Տիգրան Մարտիրոսյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Նորայր Վարդանյանի անալիզները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին