Հունվարի 12-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Հայաստանի տղամարդկանց 86-րդ եւ կանանց 81-րդ առաջնությունների բացման արարողությունը:
Տղամարդկանց պայքարին մասնակցելու են 10 շախմատիստներ՝ Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Կարեն Գրիգորյանը, Արսեն Դավթյանն ու Սարգիս Սարգսյանը:
10 շախմատիստ էլ ուժերն է չափելու կանանց մրցաշարում: Նրանք են Սոնա Կրկյաշարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը, Լիլիթ Քասինյանը, Նելլի Ջալալյանը եւ Անգելինա Միրաքյանը:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: