Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում ձմեռային դադար է, իսկ ակումբներն աստիճանաբար վերսկսում են մարզումները։
Երեկ «Փյունիկ»-ը սեփական բազայում անցկացրել է տարվա առաջին մարզումը։ Իսկ ահա «Ուրարտու»-ն պատրաստվում է մեկնել ուսումնամարզական հավաքի։ Թիմը հունվարի 26-ից փետրվարի 13-ը մարզումներ է անցկացնելու Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ ունենալու է նաեւ ընկերական հանդիպումներ։
«Փյունիկ»-ը եւ «Ուրարտու»-ն առաջնության առաջին հատվածում վաստակել են 29-ական միավոր ու զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: