Կարեն Խաչանովը խոստովանել է, որ ցանկանում է մասնակցել 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին։
«Միշտ ասել եմ, որ Օլիմպիական խաղերն ու Դեւիսի գավաթն առաջնային են ինձ համար: Թիմային մրցաշարերը, որոնց 2021 թվականից ի վեր մենք չենք մասնակցում, շատ կարեւոր են ինձ համար։ Մենք, ըստ էության, գործող չեմպիոններն ենք։ Իհարկե, կցանկանայի կրկին մասնակցել նման մրցումների», - Խաչանովի խոսքերն է մեջբերում ria.ru-ն:
Խաչանովը 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր է դարձել, իսկ 2024-ին Փարիզում կայացած խաղերը վնասվածքի պատճառով բաց է թողել: 2021-ին նա Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է Դեւիսի գավաթը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: