Հունվար 09, 2026
187 դիտում

Արոնյանը կմասկանցի 1-ին անգամ կազմակերպվող FIDE Freestyle Chess Աշխարհի առաջնությանը


Լուսանկարը` FIDE


Փետրվարի 13-15-ն առաջին անգամ կկայանա FIDE Freestyle Chess World Championship-ը, որը կընդունի գերմանական Համբուրգը։

ՖԻԴԵ-ն ու «Freestyle Chess Operations GmbH»-ն ստորագրել են այդ որոշումը եւ առաջնությունը կկազմակերպեն միասին։ Ազատ ոճի շախմատը հայտնի է նաեւ Ֆիշերի վարկածով շախմատ կամ Chess960 անուններով։ 

ՖԻԴԵ-ի ազատ ոճի շախմատի Աշխարհի առաջնությանը կմասնակցի 8 շախմատիստ։ Նրանցից 6-ը որակավորվել է 2025-ի Freestyle Chess Grand Slam Tour-ում ցույց տված արդյունքներով՝ Մագնուս Կառլսեն, Լեւոն Արոնյան, Ֆաբիանո Կարուանա, Վինսենտ Կայմեր, Արջուն Էրիգայսի եւ Ջավոխիր Սինդարով։ 7-րդ մասնակցին ընտրել է Freestyle Chess-ը՝ առաջարկելով Հանս Նիմանին, իսկ վերջին շախմատիստին ավելի ուշ կհայտնի ՖԻԴԵ-ն, երբ Chess.com հարթակում կազմակերպի որակավորման մրցաշար։

Փետրվարի 13-ին կկայանան շրջանաձեւ հանդիպումները, մեկ օր անց՝ կիսաեզրափակիչները, իսկ 15-ին եզրափակիչ դուրս եկած գրոսմայստերները կորոշեն չենպիոնին։ Մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար դոլար, որից 100 հազարը կստանա հաղթողը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին