Հունվար 10, 2026
94 դիտում

ՊՍԺ-ն 14-րդ անգամ նվաճել է Ֆրանսիայի Սուպերգավաթը


Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG


ՊՍԺ-ն 14-րդ անգամ տիրացել է Ֆրանսիայի Սուպերգավաթին:

Քուվեյթում կայացած եզրափակչում Լուիս Էնրիկեի սաները մրցել են «Մարսել»-ի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, հաղթողը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարով: 4:1 հաշվով դիպուկ են եղել ՊՍԺ-ի ֆուտբոլիստները:

2013 թվականից սկսած ՊՍԺ-ն 12 անգամ տիրացել է Սուպերգավաթին: Բացառություն է եղել միայն 2021 թվականը, երբ այն նվաճել է «Լիլ»-ը: Մինչ այդ ակումբը սուպերգավաթակիր է դարձել նաեւ 1995 ու 1998 թթ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին