Հոկտեմբեր 13, 2024
exclusive
9784 դիտում

Սիմոն Մարտիրոսյան. Ռիոյից միայն լավ հիշողություններ կմնան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն ընդամենը 19 տարեկան է, սակայն մի քանի օր առաջ դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում մենք մի քանի տարի առաջ անդրադարձել էինք Սիմոնին ու դեռ այն ժամանակ հավատացել, որ կարճ ժամանակ անց նա դառնալու է Հայաստանի հավաքականի ամենաուժեղ մարզիկներից մեկը:

Mediamax Sport-ը Ռիոյում զրուցել է նրա հետ ու ներկայացնում է առաջին տպավորությունները:

Օլիմպիական խաղեր. Անմոռանալի հույզեր, երջանկություն, հպարտություն:

Արծաթե մեդալ. Մեդալ իմ հայրենիքի ու հայ ազգի համար: Այն շատ ուրախ մեդալ է, որին սպասում էի, պարզապես գույնը չգիտեի:

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Չստացված մոտեցում. Ես պոկում վարժության ժամանակ մոտեցա 195 կգ-ին ու լսեցի ազդանշանը, որ 30 վայրկյան է մնացել: Ինձ թվաց, թե ժամանակս սպառվել է, չկարողացա տրամադրվել: Իսկ 234-ի ժամանակ այնքան շատ էի ուզում բարձրացնել ծանրաձողը, որ շտապեցի ու չկարողացա դա անել:

Պատվոհարթակին կանգնած. Հպարտություն էի զգում, որ մեր հավաքականի մեդալների բացումն արեցի ու կոտրեցի սառույցը:

Ռիո դե Ժանեյրո. Բոլոր մարզիկները սիրում են այն քաղաքը, որտեղից մեդալով են վերադառնում: Ինձ մոտ էլ է այդպես: Մրցումից հետո դուրս եկա քաղաք ու շատ հավանեցի այն, միշտ լավ հիշողություններ կմնան:

Առաջինը շնորհավորել են. Մարզիչներս, որից հետո դահլիճում գտնվողները: Միայն հետո եմ զանգել տուն:

Ամենաուրախ պահը Ռիոյում. Երբ մեդալը կախեցին վզիցս:

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Զգացողությունները. Ինձ մոտ որեւէ փոփոխություն չկա, ես նույնն եմ մնացել, մեդալը ոչինչ չի փոխել:

Նպատակ. Օլիմպիական չեմպիոն դառնալն է: Արդեն այս պահից սկսած դրան եմ պատրաստվում:

Շնորհակալություն. Ես հպարտ եմ, որ հայ եմ: Շնորհակալ եմ իմ ժողովրդից, որ իմ կողքին են ու ուրախանում են ինձնով: Իսկ մեդալս էլ նվիրում եմ ողջ ազգին:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

 

Նախագծի գործընկեր 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին