Դեկտեմբեր 22, 2024

Warning: mysql_num_rows() expects parameter 1 to be resource, object given in /home/www/vhosts/mediamax.am/sport/htdocs/plugins/z_special_projects/z_special_projects.pages.php on line 200

Warning: mysql_num_rows() expects parameter 1 to be resource, object given in /home/www/vhosts/mediamax.am/sport/htdocs/plugins/z_special_projects/z_special_projects.pages.php on line 264
exclusive
50884 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Սիմոն Մարտիրոսյան


Սիմոն Մարտիրոսյանը
Սիմոն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Mediamax


Գաղտնիք չէ, որ սպորտի ապագան կախված է այսօրվա պատանի մարզիկներից: Ու ինչքան բարձր ու լավ արդյուքներ նրանք ցույց տան, այնքան շուտ կարող են դառնալ ազգային հավաքականի հուսալի անդամներ:

Mediamax Sport-ը սկսում է նոր շարք՝ «Մեծ սպորտի ապագա աստղերը», որտեղ անդրադառնալու է այն մարզիկներին, ովքեր, չնայած երիտասարդ տարիքին, արդեն իրենց ակտիվում ունեն բազմաթիվ նվաճումներ: Մեր առաջին զրուցակիցը Սիմոն Մարտիրոսյանն է:

Մարզաձեւը՝ ծանրամարտ

Տարիքը՝ 17

Սովորում է՝ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի 1-ին կուրսում

Բնակավում է՝ Հայկաշենում

Տիտղոսները՝ Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող, պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Աշխարհի ռեկորդակիր

Սիրած բանաստեղծը՝ Պարույր Սեւակ

Մարզական հերոսը՝ Յուրի Վարդանյան

Նպատակը՝ դառնալ Օլիմպիական խաղերի չեմպիոն


Ծանրամարտի ընտրությունը. Նախ հաճախել եմ բռնցքամարտի, բայց անկեղծ կլինեմ, ընդհանրապես չէի սիրում այդ մարզաձեւը: 12 տարեկան էի, մեր հարեւանի հետ գնացի դահլիճ ու 60 կգ ծանրաձողն առանց դժվարության բարձրացրի: Աշոտ Փիլոսյանը, որը հետագայում դարձավ մարզիչս, հարեւանիս ասաց, որ առանց Սիմոնի էլ չգնա մարզման: Սիրահարվեցի ծանրամարտին ու այն ամբողջովին կլանեց ինձ:

Ծանրամարտում առաջին հաջողությունը. Առաջին իսկ օրից ես հասկացել եմ, որ ծանրամարտն իմն է, ու ես պետք է դառնամ պրոֆեսիոնալ մարզիկ: Առաջին նվաճումս եղավ Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում, երբ գրավեցի 3-րդ տեղը: Նույն տարի Աշխարհի առաջնությունում էլի 3-րդն էի: Կարծում եմ, որ նվաճումների հասնելու համար պետք է ճիշտ ու քրտնաջան աշխատել, լինել ուժեղ, պահել մարզական ռեժիմը, տիրապետել տեխնիկային:

Ամռանը Նանջինգում կայացած պատանեկան Օլիմպիական խաղեր. Մինչ մրցաշար մեկնելը ծանրորդն իմանում է, թե քանի կիլոգրամ կարող է բարձրացնել ու ինչքան է պետք չեմպիոն դառնալու համար: Նանջինգում ես պարզապես ոսկե մեդալ չնվաճեցի, ես 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկից 55 կգ ավել բարձրացրի ու ռեկորդ սահմանեցի: Շատ վստահ էի մեկնել Չինաստան ու, երբ հաղթեցի, աննկարագրելի զգացողություններ ունեցա: Չնայած Օլիմպիադան պատանեկան էր, բայց ամեն դեպքում՝ Օլիմպիադա էր: Այս հաջողությանը հասնելու գաղտնիք չունեմ, պարզապես ես քրտնաջան պարապել եմ ու միշտ լսել եմ մարզչիս:

Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո. Ամեն մի մրցաշար էլ փորձ է տալիս մարզիկին: Օլիմպիական խաղերն էլ բացառություն չէին: Սա ինձ հնարավորություն տվեց զգալ ուժեղ մրցակցությունն ու վստահ մոտենալ մեծահասակների մրցաշարերին:

Ծանրորդի ապագայի մասին. Կան մարզիկներ, ովքեր պատանեկան տարիքում հաջողություններ են ունենում, սակայն հետո նրանց արդյունքները «խամրում» են: Կարծում եմ, որ նրանք ուղղակի բավարարվում են իրենց ձեռքբերածով կամ դա իրենց հնարավորությունների սահմանն է լինում: Իմ տիտղոսները շատ փոքր տոկոս են, ընդամենը սկիզբն են նոր, ավելի մեծ հաջողությունների: Կարծում եմ, որ մարզիկն իրոք կայացած կարող է համարվել, եթե բարձր մեդալներ նվաճի մեծահասակների պայքարում:

Սահմանափակումներն ու մարզումները. Շատերն ասում են, որ ինչպե՞ս ես 12 տարեկանից քեզ շատ բաներից զրկել (թեկուզ բակում ժամերով խաղալուց) ու անընդհատ մարզվել: Ես միշտ ունեցել եմ հստակ նպատակ, որին հասնելու համար էլ ձգտել եմ լավացնել որակներս: Շատ են երեխաները, որոնք սկզբնական շրջանում չեն դիմանում ու թողնում են ամեն ինչ, իսկ ահա լավ մարզիկը համբերատար տանում է դժվարությունները: 

Սպորտային երազանքի հետեւից. Բոլոր նրանք, ովքեր առաջին օրը գնում են ցանկացած սպորտի, երազում են մասնակցել Օլիմպիական խաղերի: Ես երազում եմ ոչ թե մասնակցելու, այլ մեդալ նվաճելու մասին: Կարծում եմ, որ մի օր կհասնեմ նպատակիս: 

Սիմոն Մարտիրոսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին