Դեկտեմբեր 22, 2024
3811 դիտում

Շամիլ Տարպիշչեւ. Ուզում ենք վերականգնել հավաքները Ծաղկաձորում


Լուսանկարը` https://www.sport.ru/


Երեւանում գտնվող Ռուսաստանի Թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւն ասել է, որ «մենք ցանկանում ենք վերականգնել մարզական հավաքները Ծաղկաձորում եւ համատեղ մարզումների համակարգը»:

«Ռուսաստանի միջին գոտում ամառը շատ կարճ է, եւ մենք իսկապես շահագրգռված ենք մրցաշրջանը երկարացնելու հնարավորությամբ», - ասել է Տարպիշչեւը-ը «Республика Армении» թերթին տված հարցազրույցում:

Տարփիշչեւը խոստովանել է, որ Երեւանի հետ կապված հատուկ հիշողություններ ունի, քանի որ հենց 1973 թվականին Հայաստանի մայրաքաղաքում կայացած ԽՍՀՄ առաջնությունից հետո նա դարձավ Խորհրդային Միության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

«Այն ֆինանսավորմամբ, որն ունի Հայաստանի ազգային հավաքականը, շատ դժվար է հաջողության հասնել: Այնուամենայնիվ, այն փաստը, որ ձեր երկիրը կարողացավ պահպանել թենիսի ենթակառուցվածքն ու մասնագետներին, բալասան է հոգու համար: Եթե հնարավորություններ լինեն, թենիսը Հայաստանում վերելք կապրի: Մանավանդ, որ տեղական կլիման նպաստում է դրան:

Մենք ցանկանում ենք վերականգնել ինչպես հավաքները Ծաղկաձորում, այնպես էլ համատեղ մարզման համակարգը: Ռուսաստանի կենտրոնական մասում ամառը շատ կարճ է, եւ մենք իսկապես հետաքրքրված ենք մրցաշրջանը երկարացնելու հնարավորությամբ: Մեզ համար կարեւոր է մարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում՝ հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Սեզոնների միջեւ ընկած շրջանը կարեւոր է հատկապես ոչ շատ երիտասարդ խաղացողների համար, քանի որ հենց այդ ընթացքում է դրվում ֆունկցիոնալ մարզման հիմքը: Ծաղկաձորը կատարյալ է դրա համար, եւ խորհրդային տարիներին մենք ակտիվորեն օգտագործում էինք այդ բազան: Մենք պետք է վերականգնենք այդ ավանդույթները: Ափսոս միայն, որ Ծաղկաձորում քիչ կորտեր կան», - ասել է Շամիլ Տարփիշչեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին