Դեկտեմբեր 26, 2024
24212 դիտում

Ալեքսանյան. Մեր միակ մտահոգությունը մարդկանց առողջությունը պահպանելն է


Լուսանկարը` Մեդիամաքս


2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգումը մարզիկների համար էլ ծանր հարված է: Նրանք մարզվել են ու պատրաստվել խաղերում նոր նվաճումների հասնել:

2016-ի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ այդ մասին է գրել Instagram-ի իր էջում: Նա խոստովանել է, որ լավ շատ լավ մարզավիճակում է ու գնալու էր Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով:

«Մարդն ինձ համար գերագույն արժեք է ու այս պահին բոլորս ունենք մեկ մտահոգություն՝ անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար: Վստահեցնում եմ ձեզ, որ 2021 թվականին իմ նպատակները չեն փոխվի եւ կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու ու հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգեւելու համար: Առողջ եղեք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին