Փետրվար 23, 2026
51 դիտում

Հայտնի է Բուլղարիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 2-ին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլում հյուրընկալելու է Բուլղարիայի ընտրանուն:

Հայաստանի հավաքականը հանդես կգա սերբ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ Գլխավոր մարզչի օգնականն է Կոստաս Պապավասիլեուն։

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է թիմի ընդլայնված հայտացուցակը։ Տեղ են գտել հետեւյալ բասկետբոլիստները՝ Ալբերտ Թադեւոսյան, Յուրա Մելիքյան, Վալերի Աղաջանյան, Դանիել Կիրակոսյան, Արկադի Մկրտիչյան, Դանիել Գեւորգյան, Տիգրան Մկրտումյան, Կարեն Մելիքյան, Դավիթ Խաչատրյան, Խավիեր Քիլիսլյան, Դարիուս Մաքգին, Դենիել Սանամյան, Մարատ Միքայելյան, Արայիկ Գեւորգյան, Արթուր Ավագյան եւ Ներսես Ավագյան:

Թիմում նատուրալիզացված խաղացողը կլինի Դարիուս Մաքգին, որը հանդես է գալիս ֆրանսիական «Բուրժ» ակումբում: Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միացել Անդրե Սպայթ Մկրտչյանը եւ Արտյոմ Թավաքալյանը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Մեր ընտրանին