Փետրվար 23, 2026
108 դիտում

Գոռ Հովակիմյանը եւ Երվանդ Մկրտչյանը հաղթել են Բալկանյան երկրների առաջնությունում


Լուսանկարը` balkanathletics

Լուսանկարը` balkanathletics


Բելգրադում կայացած Բալկանյան երկրների ատլետիկայի առաջնությունում Հայաստանը 2 ոսկե մեդալ է նվաճել:

Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը լավագույնն է եղել 16.66 մ արդյունքով, իսկ Երվանդ Մկրտչյանը՝ 1500 մ վազքում գրանցել է 3:42.29 ցուցանիշը: 

Օրեր առաջ Մկրտչյանն առաջին անգամ իրավունք էր ստացել մասնակցելու Ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Ոսկե Տուրին, որտեղ 4-րդ տեղն էր գրավել: Նա 3000 մ վազքում Հայաստանի նոր ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 2019-ին իր իսկ արդյունքը:

Մեր ընտրանին