Փետրվար 23, 2026
62 դիտում

Հենրիխ Մխիթարյան․ Մենք պետք է միշտ միասնական լինենք


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ինտեր»-ը 2։0 հաշվով առավելության էր հասել «Լեչե»-ի նկատմամբ։

60-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն ու Մանուել Ականջին դուրս էին եկել փոխարինման եւ խփել երկու գոլ։ Առաջինն աչքի էր ընկել Մխիթարյանը, իսկ վերջնական հաշիվն ամրապնդել էր Ականջին։ 

«Ես անչափ ուրախ եմ ինչպես ինձ, այնպես էլ թիմի համար։ Սա չափազանց կարեւոր հաղթանակ էր։ Մրցակիցը լավ կազմակերպված թիմ ունի, մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Գոլից առաջ միայն վերջին վայրկյանին որոշեցի հարձակվել եւ կարողացա աչքի ընկնել, չնայած իրականում Բաստոնին պետք է աներ դա։ Մենք պետք է միշտ միասնական լինենք, քանի որ թիմ ենք եւ ընտանիք՝ ուշադրությունը կենտրոնացնելով արդեն հաջորդ հանդիպման վրա»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Ինտեր»-ի պաշտոնական կայքը։

Այժմ միլանյան թիմը 64 միավորով գլխավորում է Ա սերիան՝ 10 միավորով առաջ լինելով «Միլան»-ից։

Մեր ընտրանին