Ապրիլ 26, 2024
exclusive
9071 դիտում

Հայաստանի թիմը Բուենոս Այրեսի ՕԽ է մեկնելու հոկտեմբերի 3-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի պատվիրակությունը Բուենոս Այրեսի պատանեկան ամառային Օլիմպիական խաղեր է մեկնելու հոկտեմբերի 3-ին:

Հոկտեմբերի 6-18-ը  Արգենտինայում կայանալիք խաղերում Հայաստանը ներկայացված է լինելու 8 մարզիկներով: 

Պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը Mediamax Sport-ին ասել է, որ նախորդ 2 խաղերի համեմատ մարզիկների թիվը նվազել է, քանի որ հրաժարվել են սպիտակ քարտերից: 2010-ի Սինգապուրի ու 2014-ի Նանջինգի խաղերում հանդես են եկել 14-ական մարզիկներ:

«Բոլորն էլ պայքարել ու սեփական ուժերով են նվաճել 2018-ի խաղերի ուղեգրերը: Մեր թիմի կազմում բավական ուժեղ մարզիկներ ունենք, նրանք Եվրոպայի առաջնության հաղթողներ ու մեդալակիրներ են, Աշխարհի գավաթի մրցանակակիր: Հիմա մարզիկները վերջին նախապատրաստական հավաքներն են անցկացնում, մինչեւ սեպտեմբերի 28-ը նրանք կստանան անհրաժեշտ մարզագույքն ու հանդերձանքը: Իհարկե մեդալների համար ենք պայքարելու, այլապես մեր մասնակցությունն իմաստ չէր ունենա»,- ասել է Գաբրիելյանը:

Խաղերում ծանրամարտում հանդես են գալու Կարեն Մարգարյանը (77կգ) եւ Լիանա Գյուրջյանը (+63կգ ), հունահռոմեական ըմբշամարտում` Սահակ Հովհաննիսյանը (60 կգ ), հրաձգությունում`Հայկ Բաբայանը (ատրճանակ ), թաեքվոնդոյի մրցումներում ՝ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ ):


Արթուր Բարսեղյանը մասնակցելու է լողի ազատ ոճի  50 մ, 100 մ ու բատերֆլայի 50 մ մրցումներում,  Յուլիա Վոդոպյանովան՝ գեղարվեստական մարմնամարզությունում, իսկ Յուրի Իսրայելյանը (55կգ)` ձյուդոյում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին