Հունվար 06, 2026
144 դիտում

«Ինտեր»-ը 2026 թվականը սկսել է հաղթանակով


Լուսանկարը` Inter


Միլանի «Ինտեր»-ը 2026 թվականին անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը։

Իտալիայի առաջնությունում Կրիստիան Կիվուի թիմը հյուրընկալել է «Բոլոնիա»-ին ու հաղթել 3։1 հաշվով։ «Ինտեր»-ի 3 միավորն ապահովել են Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը։ Հենրիխ Մխիթարյանը եղել է պահեստայինների նստարանին ու հանդիպմանը միացել երկրորդ խաղակեսում։

Այժմ միլանյան թիմը վաստակել է 39 միավոր ու զբաղեցնում է Ա Սերիայի առաջին հորիզոնականը՝ 1 միավորով առաջ լինելով «Միլան»-ից եւ 2 «Նապոլի»-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին