Հունվար 06, 2026
135 դիտում

«Ցրվենա Զվեզդա»-ի գլխավոր մարզիչը դեմ է Տիկնիզյանի՝ ռուսական ակումբ տեղափոխվելուն


Լուսանկարը` FK Crvena zvezda


Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ «Կրասնոդար»-ը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։

26-ամյա հայ եզրային պաշտպանը սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի խաղացող է ու պայմանագիր ունի կնքած մինչեւ 2028 թվականը։

Նշվում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը հրաժարվել է թույլ տալ Տիկնիզյանին տեղափոխվել այլ ակումբ։ «Ցրվենա Զվեզդա»-ի գործադիր տնօրեն Զվեզդան Թերզիչը հայտնել է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է մի ռուսական ակումբ, սակայն ավելացրել, որ մարզիչն իրեն խնդրել է ոչ մի դեպքում չգնալ այդ քայլին ու Տիկնիզյանին բաց չթողնել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին