Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաղվանից սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը։
Թիմը մինչեւ հունվարի 18-ը հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ-ն։
Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետեւյալ խաղացողներին․ Ալբերտ Աղաջանով, Սուրեն Ղազարյան, Էմին Ղարաբեկյանց, Վլադիմիր Սանոսյան, Արթուր Մելքոնյան, Դենիս Նեւեդրով, Նիկիտա Խռոմիխ, Գարեգին Մաշումյան, Համլետ Մանուկյան, Արթուր Պատատյան, Միհրան Դերմենջյան, Սարգիս Մարգարյան, Պուտրուս Վասիլեւ, Արսենի Պետրոսյան, Աղասի Եղիազարյան, Միքայել Ղանդիլյան եւ Արսեն Պետրոսով։
Եվրոպայի առաջնության առաջին խաղը հայերը կանցկացնեն հունվարի 22-ին, մրցակիցն Ուկրաինայի ընտրանին է։ Հունվարի 25-ին Նազարեթյանի թիմը կմցի Չեխիայի, իսկ 28-ին՝ Լիտվայի դեմ։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: