Օգոստոս 11, 2025
114 դիտում

Մեկ կադրում. Իրաքի հավաքականի պարտությունից հետո արտասվող լուսանկարիչը


Լուսանկարը` Osports Photo Agency


2019 թվականին հունվարին Ասիայի ֆուտբոլի Գավաթում միմյանց դեմ մրցում էին Իրաքի ու Կատարի հավաքականները: Այդ հանդիպումն առաջին հերթին աշխարհի ուշադրությունն իր վրա սեւեռեց ոչ թե հանդիպման հաշվի կամ ֆուտբոլիստների հիանալի խաղի շնորհիվ, այլ այն մարդու, ով պետք է լիներ տեսախցիկի հակառակ կողմում ու ինքը լուսանկարեր խաղը:

Հենց այդ դրվագի մասին էլ պատմելու ենք Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում: 

Սովորաբար լրագրողներն ու լուսանկարիչները հանդիպումների ժամանակ փորձում են հնարավորինս զուսպ լինել ու իրենց ապրումները շատ չարտահայտել: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ հետեւում ես քո երկրի մարզիկի կամ էլ հավաքականի ելույթներին:

Հենց այդպիսի հուզիչ պահ է եղել իրաքցի լուսանկարիչ Մոհամեդ ալ-Ազավիի համար իր երկրի ընտրանու դիմակայությունը Կատարի հետ: 

«Իրաքցի լուսանկարիչն արցունքն աչքերին փորձում է ավարտել իր աշխատանքն այն բանից հետո, երբ Իրաքի ընտրանին սրտաճմլիկ խաղում 0:1 հաշվով զիջեց Կատարին: Ամբողջ աշխարհի համար ֆուտբոլը սպորտ է, իսկ իրաքցիների համար՝ ամեն ինչ»,- այսպիսի խոսքերով են այդ լուսանկարը տարածել Osports Photo Agency-ի աշխատակիցները: 

2019 թվականի փետրվարին Al-Iraqiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մոհամեդ ալ-Ազավին հետեւյալն է պատմել. «Պարտության միտքն ինձ շատ հուզեց ու չկարողացա արցունքներս զսպել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին