Ֆրանսիական Պրովանսում մեկնարկած Տուր դե Ֆրանս հեծանվավազքի իսկական աստղն է դարձել 4-ամյա Սքոթը, որն իր հայրիկին՝ Էդվարդ Տյունսին աջակցելու էր գնացել։
Այդ հեծանվամրցումը հայտնվել է աշխարհի շատ ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում, սակայն ոչ բնավ մարզական արդյունքների կամ էլ մրցակցության շնորհիվ։ Փոքրիկի աստեղային պահի մասին է նաեւ իր «Մեկ կադրում» շարքում պատմելու Mediamax Sport-ը։
Մինչ պայքարի մեկնարկը, հեծանվորդները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնց շարքերում իր փոքրիկ հեծանիվով առանձնացել է Սքոթը։ Նա ուղեկցում էր հայրիկին եւ ասես Տուր դե Ֆրանսի փորձառու մարզիկ լիներ, հեշտորեն հաղորդակցվում էր լրագրողների հետ ու իրեն անկաշկանդ զգում տեսախցիկների առաջ, երկրպագուներին ստորագրություններ բաժանում ու ձեռքով անում։
Սքոթը հայրիկի հետ նաեւ պարգեւատրման հարթակ է բարձրացել ու պատասխանել տուրի մեկնաբանի հարցերին։
Նա շատ վաղ տարիքից է սկսել ներկա լինել Տյունսի ելույթներին ու մեծացել է հեծանվամրցումներին հետեւելով։ Հենց Սքոթն է հեծանվորդի ոգեշնչման աղբյուրը, զրույցներից մեկում նա խոստովանել է, որ իր համար չափազնաց ծանր էր լինում, երբ չէր կարողանում հաղթել, քանի որ որդին փորձում էր անհաջողության պատճառներն իմանալ։
«Անհավանական նվաճում էր, որդուս ծնունդից սկսած չէի հաղթել։ Ու երբ մրցումներից վերադառնում էի տուն, նա հաճախ էր ինձ հարցնում. «Հայրիկ, հաղթե՞լ ես, իսկ ինչո՞ւ չես կարողացել», շատ ցավոտ էր լինում պատասխաններ գտնել։ Մեկ շաբաթ առաջ նրան ասել էի, որ մի օր վերջապես դա ինձ կհաջողվի։ Ու հիմա ստացվեց։ Որդիս ամեն ինչ է ինձ համար»,- մարտին իր գրանցած հաջությունից հետո արցունքներն աչքերին ասել էր բելգիացի հեծանվորդը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: