Դեկտեմբեր 22, 2024
968 դիտում

Մեկ կադրում․ 1994-ի ԱԱ-ի եզրափակիչը «Rose Bowl»-ում հավաքել էր ավելի քան 90 հազար երկրպագու


Լուսանկարը` FIFA


1994 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունել է ԱՄՆ-ը, իսկ եզրափակիչն իսկական տոն է պարգեւել ֆուտբոլի սիրահարներին։

«Մեկ կդարում»
շարքում անդրադառնանք Փասադենայի «Rose Bowl» ստադիոնին, որը հուլիսի 14-ին լեփ լեցուն է եղել։ Բրազիլիա-Իտալիա եզրափակիչ խաղում գրանցվել է 0։0 հաշիվ։  

Սա առաջին եւ դեռեւս միակ Աշխարհի գավաթի եզրափակիչն է, որը գոլազուրկ է անցել թե՛ հիմնական, թե՛ լրացուցիչ ժամանակներում, իսկ հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով:

Այստեղ ավելի դիպուկ գտնվել են հարավամերիկացիները ու հաղթել են 3։2 հաշվով՝ նվաճելով իրենց 4-րդ Աշխարհի գավաթը։

ՖԻՖԱ-ն մրցաշարի եզրափակիչ խաղը շնորհել էր Լոս Անջելեսի մոտ գտնվող քոլեջի հայտնի մարզադաշտին։ «Rose Bowl»-ն ամենամեծ մարզադաշտն էր, որն օգտագործվում էր այս կարեւոր մրցաշարի ժամանակ: Ավելի քան 94 հազար հանդիսական է ներկա եղել այս դիմակայությանը։ Նրանց թվում են եղել ԱՄՆ-ի փոխնախագահ Ալբերտ Գոռը, ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի նախագահներ Լենարտ Յոհանսոնն ու Ժոաո Ավելանժը, բազմաթիվ հայտնի մարդիկ։ 2022 թվականի դրությամբ սա միակ եզրափակիչն է, որտեղ գտնվել է 90 հազարից ավել երկրպագու։

Ի դեպ, «Rose Bowl»-ն ընդունել է նաեւ ամառային Օլիմպիական խաղեր, Սուպեր Բոուլի հանդիպումներ, այլ միջազգային կարեւոր դիմակայություններ, ինչպես նաեւ հայտնի երգիչների համերգներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին