Դեկտեմբեր 06, 2024
2534 դիտում

Մեկ կադրում. Սպորտում սլովակ ատլետների համար սերը մեդալներից կարեւոր է


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Որոշ մարզիկների համար սպորտում մեդալներից ավելի կարեւոր բաներ կան:

Ատլետներ Դոմինիկ Չերնի ու Հանա Բուրզալովայի համար առաջնայինը սերն է, հենց նրանց էլ անդրադառնալու ենք Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում:

Սլովակ մարզիկները Բուդապեշտում կայացած Աշխարհի առաջնությունում ելույթ են ունեցել 35 կմ մարզական քայլքում: Այդ ձեւում չեմպիոններ են դարձել իսպանացիներ Մարիա Պերեսն ու Ալվարո Մարտինը, սակայն նրանցից ոչ պակաս երջանիկ են մրցավազքն ավարտել Չերնին ու Բուրզալովան: Նրանք թեեւ գրավել են 19-րդ ու 28-րդ տեղերը, բայց հաղթել են սիրո շնորհիվ:

Եզրագիծը հատող Բուրզալովային անակնկալ կերպով դիմավորել է սիրելին՝ Չերնին, ու ծնկի իջած նրան ամուսնության առաջարկություն արել: Մարզուհին սկզբում հոգնածության պատճառով, իսկ նա քայլել է 3 ժամից ավել, չի հասկացել, թե ինչ է կատարվում, բայց հետո ամեն ինչ տեղն է ընկել:

Լուսանկարը` Reuters


Հանան «այո» է պատասխանել, իսկ Չերնին գրկել է նրան ու կրքոտ համբուրել: Մարզիկը պատմել է, թե ինչու է հենց Աշխարհի առաջնության ելույթի ժամանակ ցանկացել առաջարկություն անել.

«Միասին ենք մեկ Օլիմպիական շրջափուլի ընթացքում, դրա համար ամենահարմար պահն էր: Դեռ հարսանիք կազմակերպելու պլաններ չկան, սիրում ենք չմտածված գործել: Հնարավոր է, որ Օլիմպիական խաղերի ժամանակ մեկնարկենք ինչպես մեկ ընտանիք»:

Չի բացառվում նաեւ, որ զույգը որոշի ամուսնանալ հենց սիրո քաղաք Փարիզում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին